Եվրամիության երկրները ինքնուրույն կորոշեն իրե...

Եվրամիության երկրները ինքնուրույն կորոշեն իրենց զորքերն Ուկրաինա ուղարկելու հարցը մարտական գործողությունների դադարեցումից հետո. ընդհանուր եվրոպական որոշում առայժմ չկա: 

Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասը Կոպենհագենում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: 

«ԵՄ երկրները պետք է իրենք որոշեն տեղում զորքերի հարցը: Մենք արդեն լսել ենք, որ որոշ երկրներ արդեն որոշում են ընդունել, որ զորքեր կուղարկեն, որոշները՝ ոչ, մենք քննարկում ենք դա», - ասել է Կալասը: 

Նա նաև ընդգծել է, որ «չեզոք երկրները կարող են մասնակցել դրան»: