Եվրամիության երկրները հաստատել են Ուկրաինային օգնության նոր փաթեթը։ ԵՄ 27 երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի օրը թույլ են տվել Ուկրաինայի կառավարությանը 1 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրել։
Եվրահանձնաժողովը մայիսի կեսերին Ուկրաինային առաջարկել է մինչեւ 9 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնություն։ 1 միլիարդ եվրոյի նախատեսվող վճարումը այս նախաձեռնության մի մասն է, որն իրականացվում է Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի առաջխաղացման եւ երկու կողմերի կորուստների աճի հետ մեկտեղ:
«Սա Ուկրաինային կտրամադրի անհրաժեշտ միջոցներ՝ հրատապ կարիքները բավարարելու եւ կարեւոր ենթակառուցվածքը պահպանելու համար»,- ասել է Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում:
Անցյալ շաբաթ Ուկրաինան հայտարարել է, որ իր հետպատերազմյան վերակառուցումը կարժենա 750 միլիարդ դոլար: Միեւնույն ժամանակ, Կիեւում կառավարությանը ամսական պետք է մոտ 5 միլիարդ եվրո՝ տնտեսությունը պահպանելու համար:



