Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերի սկզբին Կիևում:
Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է իտալական Ansa գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցերը: