Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին մեծացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ «ՀԱՊԿ-ին նրա անդամակցության վերանայման ֆոնին», հետևում է Ստրասբուրգում ընդունված Եվրախորհրդարանի բանաձևից։
«Եվրախորհրդարանը հաստատում է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության վերանայման ֆոնին»,- ասվում է փաստաթղթում։
Պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին «դրական արձագանքել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով համապատասխան աջակցության մասին Հայաստանի խնդրանքին»։



