Եվրախորհրդարանը միացել է Իսպանիայում հայտարարված սգին եւ իջեցրել Իսպանիայի ազգային դրոշն ու ԵՄ դրոշը՝ ի հիշատակ աղետալի հեղեղումների զոհերի, այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլան։
«Այսօր մեր դրոշներն իջեցվել են, Եվրախորհրդարանը միացել է Իսպանիայի ժողովրդին՝ սգակցելով բոլորի առիթով, ովքեր զոհվել են ողբերգական հեղեղումների հետեւանքով։ Մենք միասին կհաղթահարենք այս վիշտը»,- գրել է Մեթսոլան Х սոցցանցում։
Հիշեցնենք, որ զոհերի հաստատված թիվը Իսպանիայի հարավ-արեւմուտքում աղետալի հեղեղումների հետեւանքով մոտեցել է հարյուրին։
Հոկտեմբերի 31-ի առավոտյան փրկարարները եւ զինվորականները վերսկսել են որոնողական աշխատանքները։