Եվրախորհրդարանականն արձագանքել է Լաչինի միջան...

Եվրախորհրդարանական Նատալի Լուազոն արձագանքել է Լաչինի միջանցքի մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի վիրավորական գրառմանը։  

«Լաչինի սահմանային-մաքսային անցակետը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է։ Մոտ ժամանակներս սպասվում է ԿԽՄԿ-ի բժշտական անցումը Խանկենդիից Հայաստան։ Ի գիտություն։ Հայկական լոբբին վճարում է եվրոպացի քաղաքական գործիչներին եւ Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնք սելֆի են անում սահմանի այն կողմում»,-գրել է Հաջիեւը։  

«Միջազգային դատարանը պահանջում է բացել Լաչինի միջանցքը։ Եվրախորհրդարանը նույնպես պահանջում է, եւ մենք չենք լռի»,-գրել էՆատալի Լուազոն Twitter-ի իր էջում։