Եվրահանձնաժողովը պատվիրակություն կուղարկի Հու...

Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 17-ին պատվիրակություն կուղարկի Հունգարիա, որպեսզի չսպասի նոր կառավարություն կազմելուն և հնարավորինս արագ սկսի աշխատանքն, այդ թվում՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

«Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն արդեն վաղը կմեկնի Հունգարիա, որպեսզի հնարավորինս շուտ երկխոսություն սկսի այն քաղաքական ուժերի հետ, որոնք կազմելու են նոր կառավարությունը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պինյուի խոսքով՝ «կան շատ թեմաներ», ներառյալ Կիևի ֆինանսավորումը և Հունգարիայի համար «սառեցված հիմնադրամները»:

Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Ընդդիմադիր Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունը հաղթել է վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը՝ ստանալով խորհրդարանի 199 տեղից 138-ը։

Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակում էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։