Եվրահանձնաժողովը (ԵՀ) ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին մասնաբաժինը։ Այս մասին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը։
«Մենք նախատեսում ենք առաջին տրանշն ուղարկել արդեն հաջորդ շաբաթ», - հայտարարել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների այն հարցին, թե երբ կտրամադրվեն 90 միլիարդ եվրոյի ծրագրով նախատեսված միջոցները։



