Եվրահանձնաժողովը Կիևին է ուղարկել 80 մլն եվրո...

Եվրոպական հանձնաժողովն Ուկրաինային է ուղարկել 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը Կիև կատարած այցի ընթացքում։

«Մենք Կիևին ենք տրամադրում լրացուցիչ 80 միլիոն եվրո Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից», - ասել է Կալասը։

Նա հայտարարել է, որ իրենք պետք է խստացնեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ վերջ տալու ռուս-ուկրաինական պատերազմին։ «Այս պատերազմն ավարտելու ճանապարհը Մոսկվայի հետ առճակատումն է, այլ ոչ թե նրան պարգևատրելը։ Ոչ թե պատժամիջոցների թուլացումը, այլ դրանց խստացումը։ 20-րդ փաթեթը պատրաստ է, և մենք ավելի կձգենք ցանցը՝ հատկապես Ռուսաստանի ստվերային նավատորմի շուրջ»,- ասել է Կալասը։