Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողությունների հետ անհամաձայնության պատճառով։
«Ես ստիպված եմ եզրակացնել, որ այլևս չեմ կարող կատարել իմ պարտականությունները», – գրել է Բրետոնն X-ի իր էջում։
Նա նաև ասել է, որ իր փոխարինման շնորհիվ Ֆրանսիան Եվրահանձնաժողովի նոր կազմում կկարողանա հույս դնել «ավելի ազդեցիկ պորտֆելի» վրա։
Politico թերթի փոխանցմամբ՝ ֆոն դեր Լայենը պնդում է ԸՕ-ի նոր գումարման մեկնարկը նոյեմբերի 1-ին՝ չնայած որոշ թեկնածուների հաստատման հետ կապված դժվարություններին։



