ԵՏՀ–ն ստացել է ԵԱՏՄ շրջանակում կոոպերացիոն նա...
 Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կողմից արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմը պատրաստ է գործարկման, և բիզնեսից արդեն ստացվել է առաջին հայտը: Այս մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում «Իննոպրոմ 2024» համաժողով–ցուցահանդեսի ժամանակ։
«Հանձնաժողովը պաշտոնապես ստացել է առաջին հայտը, բայց հիմա փակագծերը չեմ բացի. մենք քննարկում ենք պայմանները։ Հուսով եմ, որ շուտով նախագիծը կներկայացնենք խորհրդի անդամների հավանությանը»,– ասել է նա։
Բարսեղյանի խոսքով՝ մեխանիզմը կխթանի ԵԱՏՄ երկրների տնտեսության իրական հատվածի զարգացմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են կոոպերացիոն նախագծերի զարգացման համար տարեկան շուրջ 1,5 մլրդ ռուբլու հատկացումը՝ սկսած 2024 թվականից, 5 տարվա ընթացքում:
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ. հունվարի 1–ից: Անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։