Եթե ժողովուրդն իմ գործարաններից դժգոհի, ոչ ոք...

«Բոլորդ էլ գիտեք մեր դիրքորոշման մասին, ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Եթե ժողովուրդը այնտեղ ապրում է և ապրելու է, ո՞նց կարելի է նրանց հաշվի չառնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ժողովրդի կարծիքը հաշվի չառնվի, և հանքը շահագործվի, ԲՀԿ ղեկավարը արձագանքեց՝ ո՞նց կարելի է ժողովրդի կարծիքը հաշվի չառնել:

«Ինձ թվում է՝ իշխանությունը արդեն տեսնում է, որ խնդիրներ կան, որոնք քննարկում են, որպեսզի կարողանան լիարժեք որոշում կայացնեն»: 

Մյուս հարցին, առհասարակ կո՞ղմ Է հանքարդյունաբերության միջոցով տնտեսությունը զարգացնելու եղանակին և պատրա՞ստ է փակել իր հանքերը, եթե դրանք վնաս հասցնեն բնությանը, Ծառուկյանը պատասխանեց. 

«Մենք ունենք 2 գործարան մեկը Արարատի ցեմենտի գործարանն է, մյուսը՝  Մղարթինը: Եթե ժողովրդի կողմից դժգոհություններ լինեն, դրանում ոչ ոք չկասկածի, որ չեն աշխատի»,- ասաց նա: