Քաղաքական հարցերը այդքան արագ չեն լուծվում, դրա համար կառավարության կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելուն։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները ուժ կիրառելու իրավունք չունենք, խնդիրը պետք է լուծվի օրենքով:
Խոսելով Ադրբեջանի նման գործողությունների պայմաններում տարվող խաղաղության պայմանագրի բանակցությունների և խաղաղության դարաշրջան բացելու իշխանության որդեգրած քաղաքականության մասին, Ասլանյանը ասաց․
«Խաղաղության դարաշրջան ասելով՝ ինչ եք հասկանում։ Մի՞թե հնարավոր է դարեդար ապրել թշնամական վիճակի մեջ։ Ի վերջո մենք պետք է կարղանանք գտել այն միջին նորմալ վիճակը, երբ մեր ժողովուրդը կկարողանա խաղաղ ապրել»։



