Եթե Սերժ Սարգսյանը Նիկոլին բանտից համաներմամբ...

Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Ասատրյանը գրել է.

«Եթե Իրինա Քոչարյանը դուրս չգար հրապարակ 2018-ին, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, կլիներ․․․

Եթե Սերժ Սարգսյանը Նիկոլին բանտից համաներմամբ չազատեր, կլիներ հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե 2008-ից փախուստի մեջ գտնված ժամանակ, Նիկոլի՝ մշտական բնակության մասին տեղեկանքը չտար Սերժ Սարգսյանի իշխանությունը, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի(ի դեպ՝ Խաչատուր Սուքիասյանին նույն հիմունքներով չեն տվել նույն տեղեկանքից)։

Եթե Միքայել Մինասյանը տարիներով չֆինանսավորեր Հայկական ժամանակը և Նիկոլ Փաշինյանին, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե Նիկոլի Ելք Դաշինքին ընտրելու հրահանգ չիջեցվեր զորամասերին (օրինակ՝ Էջմիածնի զորամասին), կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե Միքայել Մինասյանին պատկանող լրատվամիջոցներով չգնար ռասկրուտկա և պրոպագանդա, որ միակ ընդդիմադիրը Նիկոլ Փաշինյանն է, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե Սերժ Սարգսյանը պահեր իր խոստումը և վարչապետի թեկնածու չառաջադրվեր 3-րդ անգամ, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե Նիկոլ Փաշինյանը պետական պահպանության շենք գրավելու հոդվածով նետվեր բանտախուց (Ռադիոտուն), կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե Միքայել Մինասյանի պատկանող ամբողջ լրատվական ռեսուրսը չլուսաբաներ ցույցերը և ավելի որակով լուսաբանելու համար հատուկ տեխնիկաներ չտեղադրվեր հրապարակում, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե Մարիոթի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ժողովրդին չվախեցներ Մարտի մեկով, ինչից հետո չեռապատկվեր ցուցարարների թիվը, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Եթե Սերժ Սարգսյանի հրամանով Հանրապետականը Նիկոլ ընտրելու համար ԱԺ-ում չապահովեր անհրաժեշտ քանակի ձայներ, կլինե՞ր հեղափոխություն, իհարկե՛, չէր լինի։

Հետևություն՝ Աննա Մկրտչյանը ճիշտ էր, Իրինա Քոչարյանը՝ սխալվեց:

Հ․Գ․ Այսքանից հետո, մեկ ա, եթե Իրինան չգնար հրապարակ, հեղափոխություն չէր լինի»: