
Սահմանադրության հետ կապված մեր դիրքորոշումները մենք արտահայտել ենք: Ես ասել եմ նաև, որ վավերացման գործընթացքում, եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ ստորագրված, հիմա՝ նախաստորագրված և արդյունքում ստորագրված «Խաղաղության համաձայնագիրը» ունի հակասություններ Սահմանադրության հետ՝ ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա, բայց մյուս կողմից ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ մենք ունենք նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ, որը ես ժամանակին ասել էի որպես ժամկետ 2027 թվականը: Մենք հիմա աշխատում ենք նոր Սահմանադրության նախագծի վրա և երբ որ պատրաստ լինի, ըստ ամենայնի, կգնանք հանրաքվեի», - նշել է Փաշինյանը, հավելելով՝ դա որևէ կապ չունի զուգահեռաբար այս գործընթացի հետ, չնայած՝ ռազմավարական առումով կարող է ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա: