Եթե ​​Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզու...

Եթե ​​Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է անհապաղ դադարեցնի կրակը։ Ինչո՞ւ սպասել մինչև մայիսի 8-ը, գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան:

«Ուկրաինան պատրաստ է աջակցել երկարատև, կայուն և լիակատար հրադադարին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ հրադադար է հայտարարել: