Եթե ռիսկերը կառավարելի լինեն, Ամուլսարի շահագ...

«Որպես համայնքի ղեկավար ինձ միշտ մտահոգել է բնակիչների աշխատատեղերի խնդիրը: Մեր համայնքը 3-4 սահմանամերձ գյուղեր ունի, մնացածն էլ բարձր լեռնային գոտում են, որոնք համարյա դատարկվում են. երիտասարդներ չկան աշխատատաղերի բացակայության պատճառով: Ռուսասատանում տարբեր աշխատանքեր կատարող տղաներ ունենք, ովքեր հիմա զանգում են ինձ և ասում, որ եթե հանքը շահագործվի հետ կգան և այստեղ կաշխատեն: 

Իմ դիրքորոշումը հետևյալն է՝  եթե հանքը պետք է բացվի, պետք է պահպանվեն բնապահպանական խիստ նորմատիվ կանոնները, պետք է հետևողական լինել, որ ավելորդ արտանետումներ չլինեն: Իսկ եթե հանքի շահագործումը իսկապես վտանգավոր է, վնաս է պատճառում շրջակա միջավայրին, իհարկե չբացվելը ճիշտ է»,- Politik.am-ի հետ զրույցում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ նման դիրքորոշում հայտնեց Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, ով ևս մասնակցել էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, մի քանի համայնքների բնակիչների, բնապահպանների միջև Ամուլսարի հանքի շահագործման հարցի թեմայով օրերս տեղի ունեցած քննարկմանը:

Հարցին, թե ինչպես է անցել քննարկումը, Բաբայանը պատասխանեց՝ կան մարդիկ, ովքեր միշտ «ճղճղում են», դեմ են, սակայն կարծում եմ՝ պետք է ամեն բան ավելի կառուցողական լինի:

Ըստ համայնքապետի՝  եթե հանքի շահագործման ռիսկերը կառավարելի լիեն, եթե բնապահպանական նորմատիվերը պահպանեվեն, ամեն բան լինի օրինաաչափ, շահանգորման դեպքում մի հանձանողով ստեղծվի, որը միշտ հետևողականորեն կհսկի այն աշխատանքները որոնք պետք է կատարվեն, ապա հանքի շահագործմանը դեմ չեն լինի, քանի որ խիստ կարևում է մարդկանց զբաղվածության հարցը

«Պատկերացրեք այս փոքր տարածաշրջանում ստեղծվում է 1500 աշխատատեղ, և ամսական հստակ գումար մտնի այս փոքր համայնք, ինչպես կբաերլավվի բնակիչների կյանքը...»,- նկատեց համայնքապետը:

Հարցին, թե այսքան ժամանակ իրենց համայնքում նկատել են հանքի շահագործման վնասակար ազդեցությունը, համայնքապետը հայտենց որ դեռ նման դեպք չի արձանագրվել, պարբերաբար փորձաքննություն է իրականացվել, ամեն բան կարգին է եղել: