Եթե Փաշինյանը մի քիչ էլ պաշտոնավարի, կարող է...

Պաշտոնավարման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հետ առնչվելու հնարավոր իրավիճակներ է ստեղծել իր համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Եվ եթե մի քիչ էլ պաշտոնավարի, կարող է ամբողջ Քրեական օրենսգիրքը շալակի ու ման գա», - ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի առաջարկին՝ գնալ արտահերթ ընտրությունների, Պետրոսյանը նշեց, թե դա փրկօղակ է, որին Փաշինյանն ուզում է ձեռք գցել։