Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մե...

«Ինչո՞վ է կարևոր Ալամթիի հռչակագիր։ Մենք ասում ենք՝ այս պայմանավորվածությունը նշանակում է, որ  մենք պետք է ոչ թե զրոյից սահման գծենք, այլ պետք է գոյություն ունեցող սահմանները  հողի վրա գնանք ու ֆիքսենք»,- Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է. «Եթե հանկարծ մենք մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք։ Սա է ամբողջ խնդիրը։

Մենք խնդիր ունենք  մեր սահմանները ֆիքսելու, որովհետև այնտեղ, որտեղ պրոբլեմ ենք ունենում, լուծելի պրոբելմ է,  տեղ- տեղ դժվար լուծելի, բայց լուծելի պրոբլեմ է։

Ձեր թիկունքում, ձեր դեմ որևէ բան չի կարող արվի, եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է  ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»։