Եթե մենք այսօր ի վիճակի չեղանք մեր երկիրը պաշ...

 «Չափազանց կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր անհոգ էին որոշ ժամանակ առաջ, զգան պահի կարևորությունը, հասկանան, որ սա իշխանության կռիվ չէ, սա ազգի գոյության պայքար է    այլևս»,- «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցւոմ ասաց Արծվիկ Մինասյանը:

Շարունակելով խոսքը  «Հայաստան» խմբակցության քարտուղարը նշեց

 «Նրանք, ովքեր մտածում են դե մեր փոխարեն կպայքարեն հրապարակում հավաքվածները, այդ մարդիկ պետք է իմանան՝  իրենց չգալը նշանակում է այստեղ թուլացնել մեր դիրքերը: Մեր բոլորի հայրենիքը այս հողակտորն է, եթե մենք այսօր ի վիճակի չեղանք  մեր երկիրը պաշտպանել, վաղը ծառա ու ստրուկ ենք լինելու թուրքի առաջ»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝  հավելելով, որ սա հետևողական պայքար է :

Մանրամասները՝ տեսանյութում: