Եթե Իշխանասարի մասին մի բան իմանաք, ինչ օգուտ...

«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրները քննարկելու, մի մոռացեք, որ այստեղ ունենք ռազմաբազա, բայց սահմանազատման ու սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի պարբերաբար լարումը փոխնախարարը բացատրեց նրանով, որ չճշտված բազմաթիվ հարցեր կան և հակառակորդն անընդհատ փորձելու է օգտվել այդ իրավիճակից:

Նրա խոսքով՝ խուճապային տրամադրությունները չեն նպաստում սահմանի անվտանգության ապահովմանը։

Հարցին՝ Ալեն Սիմոնյանը ճշտե՞լ էր ՊՆ-ից, երբ գերիների վերաբերյալ աղմկահարույց տեսակետ էր հայտնում ՝ Արման Սարգսյանը պատասխանեց, որ Ալեն Սիմոնյանն արդեն պարզաբանել է ու հրապարակել տեսանյութի չմոնտաժված տարբերակը. «Ալեն Սիմոնյանը նաեւ նշել է, որ ՀՀ-ն ունի ստանձնած պարտավորություններ եւ ամեն ինչ անում է՝ մեր գերիներին վերադարձնելու ուղղությամբ»: