Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եթե որևէ պատճառով համաձայնություն շուտով ձեռք չբերվի, ինչը, հավանաբար, տեղի կունենա, և եթե Հորմուզի նեղուցն անհապաղ բաց չլինի բիզնեսի համար, մենք կավարտենք մեր հիասքանչ այցը Իրանում՝ պայթեցնելով և ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին (և հնարավոր է՝ աղազատման բոլոր կայանները), որոնց մենք միտումնավոր դեռ չենք դիպչել։
Սա կլինի հատուցում մեր բազմաթիվ զինվորների և այլոց համար, որոնց Իրանը դաժանաբար սպանել է հին վարչակարգի 47-ամյա Ահաբեկչության տիրապետության ընթացքում»,- գրել է Թրամփը:



