
Եթե ինչ-որ հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնեք. բան կա, եկեք, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանը։
«Չնայած 2007 թվականին խփեցիք, մինչև հիմա այդ գործը չի բացահայտվել։ 4 տղա մահացած է, ես և փոխքաղաքապետը վիրավորված ենք, փոխանակ գնաք նմանատիպ հարցերի բացահայտման մասին մտածեք, Երևանից էլ զորք եք բերել էստեղ։ Մարդը երեխային տանում է մանկապարտեզ, ճանապարհին թափվում եք վրեն, սրանով ի՞նչ եք ուզում ասած լինեք Էս ձևի ստորություն, մտնել մարդու տուն… ոչինչ ձեր տուն էլ կմտնեն։ Գյումրեցիք ասում են՝ «ինչ բրդես չանաղդ, էդ կուգա գդալդ»։
Հիշեք, ինձ դրանով չեք կոտրում, ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք։ Եթե մարմինս կոտրես, հոգիս չես կարող կոտրել։ Դու պետք է սիրով ապրես։ Պատին ծեփելով, ասֆալտին փռելով ավելի ես մարդկանց հանում քո դեմ։ Երկիրը պահում են սիրով, ապրելով ու ապրեցնելով։
Հիմա ես վատ եմ զգում, թե ոնց եմ թոռներիս երեսին նայելու, որ կարծես ես եմ պատճառը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։