Եթե հարմար գտնենք անուններ տալ, կտանք. Վլադիմ...

«Նախկին համակարգի ներկայացուցիչները գործադրում են իրենց կապերը Արցախում ՀՀ կառավարության ու վարչապետի դեմ ստահոդ լուրեր տարածելու համար: Դրա տակ տեսնում եմ անգամ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ տարածքներ հանձնելու ու դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու մտադրություն: Սա համարում եմ պետական դավաճանություն: Ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու»- երկու օր առաջ Կառավարությունից ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Politik.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք հետագայում կոնկրետ անուններ ակնկալել վարչապետից, և արդյո՞ք քայլեր կատարվում են նման գործողությունները կանխելու համար, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե հարմար գտնենք կոնկրետ անուններ տալ, կտանք, կտեղեկանաք» - ասաց Կարապետյանը: