Եթե հակամարտությունը մեզ պարտադրվի, հակառակ կ...

Եթե Իրանին հակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոհի այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ամիր Նասիրզադեն լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:Ինչպես նշում է snn.ir կայքը, պաշտոնյան, անդրադառնալով ամերիկյան կողմի որոշ պաշտոնյաների սպառնալիքներին, ասել է. «Եթե համաձայնության գալը չհաջողվի, հակառակ կողմը զգուշացրել է, որ դա կհանգեցնի հակամարտության և արյունահեղության: Ես՝  Իրանի ազգի և զինված ուժերի անունից, ասում եմ.«Եթե Աստված կամենա, բանակցությունները կհասնեն ավարտի, և դա չի հանգեցնի հակամարտության, բայց եթե հակամարտությունը մեզ պարտադրվի, հակառակ կողմի զոհերը անպայման ավելի շատ կլինեն, քան մերը: Այդ դեպքում Ամերիկան ​​պետք է լքի տարածաշրջանը, քանի որ նրա բոլոր բազաները մեր հասանելիության սահմաններում են։ Առանց հաշվի առնելու, մենք կգրոհենք այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները», - ասել է նա:

Պաշտոնյան հիշեցրել է, որ Իրանը մեծ հաջողություններ է ունեցել պաշտպանության հարցերում։

«Մեր վերջին հաջողությունը երկու տոննա կշռող մարտագլխիկով հրթիռի փորձարկումն էր, որը բարեհաջող իրականացվեց անցյալ շաբաթ»։