Եթե երկրում պատերազմի ժամանակ որևէ իշխանություն կար՝ հենց Առուշի պես տղեքն էին, ֆեյսբուքյան գրառմամբ Գորիսի քաղաքապետի ձերբակալմանն է անդրադարձել հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:
«Սյունիքի բոլոր համայնքները և Գորիսն առավելապես հայտնվեցին ահռելի ծանրաբեռնվածության տակ` դառնալով հիմնական հանգույց տրանսպորտի, մատակարարման, փախստականների տեղավորման և բազմաթիվ այլ առումներով։ Դրա հետ մեկտեղ համայնքները ստիպված եղան ինքնուրույն կազմակերպել ինքնապաշտպանությունը, ինչը ևս արեցին փայլուն։ Թե բա, գնում եմ սյունեցիների աչքերին նայեմ... Ու բռնել ա տալիս Առուշին։ Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել։ Դու կարաս միայն նրանց կոշիկները համբուրես ու գլխիկոր ներողություն հայցես: Հա, դու կարաս բռնել կամ նույնիսկ գուցե սպանել տաս, բայց աչքերին նայելու չունես։ Քո հետ խոսալու չկա, քանի որ դու սուտասան ու վախկոտ դավաճան ես», - գրել է նա:



