Եթե ​​ԵՄ-ն Ուկրաինային ճանապարհային քարտեզ տր...

Եթե ​​ԵՄ-ն Ուկրաինային ճանապարհային քարտեզ տրամադրի՝ ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու համար, դա կնշանակի, որ ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել իր սկզբունքներից՝ հօգուտ աշխարհաքաղաքական շահերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Ես չգիտեմ, եթե Ուկրաինային տրվի այս ճանապարհային քարտեզը անդամակցությանը նախապատրաստվելու համար, դա կնշանակի միայն մեկ բան, որ ԵՄ-ն պատրաստ է եւս մեկ անգամ աչք փակել իր բոլոր չափանիշների վրա՝ առաջնորդվելով բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներով»,-ասել է Լավրովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։