Եթե դրա համար ինձ որիևցե մեկը վատ բան կասի, ո...

ՌԴ-ի հետ միություն ասելով, չեմ ասում՝ Պյատիգորսկի կամ Ուլյանովսկի մարզ պետք է լինի ՀՀ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Դա նշանակում է, որ ՀՀ-ն իր օրենքներով, իր ԱԺ-ով, իր կառավարությունով իր նախագահով, այսինքն, մենք մեր ինքնորշումը պաշտպանելով` միություն կազմենք: Միություն կազմենք զուտ նրա համար, որ այս թուրքերի՝ տափաստանային ցեղի դեմը պաշտպանվենք: Տափաստանային ցեղը, որ հազար տարի է, մեզ հետ կռվում է, աչքը դրել է էս մի բուռ Հայաստանին, մեր հողերի 95 տոկոսը գրավել են, մեզ մորթել են, սպանել են, մենք դրանց կարո՞ղ ենք վստահել»,- ասաց Ղուկասյանը:

Ղուկասյանը շեշտեց, որ դա իր ցանկությունն է: «Իմ ցանկությունն է, որ միություն կազմենք, հիմա ամբողջ Եվրոպան է միություն կազմում, Չինաստանն ու Ռուստանն են միություն կազմում, բա Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի, բայց անկախ Հայաստան պետականությունը պաշտպանելով:

Եթե դրա համար ինձ որիևցե մեկը վատ բան կասի, ուրեմն ես իրեն կասեմ թուրքահպատակ շան տղա: Որևիցե մեկը նման բան ասի, ես կզգամ, որ թուրքերի գործակալն է, թուրքերի աշխատողն է»,- նշեց նա: