Եթե դատավճիռն ուժի մեջ մտնի, քննարկման հարց է...

Եթե դատավճիռն այս ձևով ուժի մեջ մտնի, բնականաբար քննարկման հարց է դառնում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտոնավարման շարունակությունը։ Այս մասին դատավճռից հետո լրագրողներին ասաց Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

«Եթե դատավճիռն այս ձևով ուժի մեջ մտնի, բնականաբար քննարկման հարց է դառնում պաշտոնավարման շարունակությունը։ Այս տեքստը, որն ունենք այժմ, անմիջապես հետևանք դեռ չի առաջացնում, բացառությամբ Թովմասյանի գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը, որովհետև ավելի մեծ չափով է դրված արգելանքը»,- նշեց Արամ Օրբելյանը։

Փաստաբանն ասաց, որ դատավճիռը բողոքարկվելու է․ «Ես բողոքարկման հիմքերը տեսնում եմ»։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով։