«Մենք պիտի ամեն քաղբանտարկյալի համար, ամեն մարդու համար պայքարենք: Այդ պայքարը չպիտի լինի էպիզոդիկ, կրկնում եմ, այդ պայքարը չպիտի լինի այդ պահին, այդ ժամին: Եվ եթե բավարար պայքար լիներ, այսօր չէր լինի չորրորդ սրբազանը: Եթե հիմա չպայքարենք, ջանքերը չմեկտեղենք և դա չդարձնենք մեր 24 ժամյա խնդիրը, հաջորդը ուրիշ սրբազաններ են լինելու, ուրիշ քաղաքական գործիչներ են լինելու, ուրիշ լրագրողներ են լինելու, ընդհուպ մինչև Վեհափառ Հայրապետ: Էլի շինծու գործեր են հարուցվելու էլի այդ մակագրությունը, որ իբր թե ավտոմատ է, բայց ավտոմատ սիստեմ չի աշխատում, էլի ձեռքով մակագրվելու է լեգենդար Մասիս Մելքոնյանին և արդեն վճիռը 99.9 տոկոսով երկամսյա կալանք ա լինելու։ Այսինքն մարդը տանելու է կալանք»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։



