
Էստոնիայում սկսվում են Pikne («Կայծակ») երկշաբաթյա զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Էստոնիայի ERR ազգային հեռուստառադիոընկերության լրատվական հարթակը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերին:
Զորավարժություններին կմասնակցի մոտ 3000 զինծառայող ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Լատվիայի և Էստոնիայի ցամաքային, օդային և ծովային ստորաբաժանումներից: Հիմնական գործողությունները կծավալվեն բալթյան հանրապետության հյուսիսային, արևմտյան և արևելյան մասերում:
Զորավարժությունների շրջանակներում դաշինքի անդամ երկրների ստորաբաժանումները կկիրառեն հնարավոր հակամարտության գոտի ուժերի արագ տեղափոխման և սպառնալիքներին համատեղ դիմագրավման մեխանիզմներ:
Գերատեսչությունում նշել են, որ զորավարժությունները կրում են վարժական-պաշտպանական բնույթ: