Էստոնիայի դեսպանի հետ քննարկել են թվայնացման...

ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

Կողմերն անդրադարձել են հատկապես թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու հնարավորություններին, քննարկել հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող կարևոր հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։