Էստոնիան պլանավորում է ռազմաբազա ստեղծել Ռուս...

Էստոնիան պլանավորում է Ռուսաստանին սահմանակից Նարվա քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվի շուրջ 250 զինվորական: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Վախուր Կարուսը։

«Պլանավորվում է Նարվայում ստորաբաժանումներ տեղակայել մշտական ​​հիմունքներով.... քաղաքում կարգավորել զինծառայողների ամենօրյա ներկայությունը», - Կարուսի խոսքը մեջբերում է էստոնական ERR հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը։

Նա նաև հավելել է, որ բազայում տեղի կունենա տարբեր ստորաբաժանումների ռոտացիա։

«Սկզբնական փուլում խոսքը միաժամանակ մոտավորապես 200-250 զինվորականի գտնվելու մասին է», - պարզաբանել է Կարուսը։