Էստոնիան, Լատվիան և Լիտվան պայմանավորվել են ստեղծել «պաշտպանական գիծ» Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Էստոնիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
Ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, Ռիգայում տեղի է ունեցել երեք երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնագիր են ստորագրել իրենց սահմաններին անվտանգության գոտի ստեղծելու մասին, որը բաղկացած կլինի տարբեր ամրացումներից։
Նշվում է, որ այս նախաձեռնության իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է անվտանգության ներկա իրավիճակով։
Էստոնիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությունը ցույց է տվել զինամթերքի և տեխնիկայի համալրման և միևնույն ժամանակ հանրապետության սահմանին «առաջին մետրից» պաշտպանական կառույցներ ստեղծելու անհրաժեշտությունը։



