«Ես մեկ անգամ եւս հաստատել եմ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին վրացի ժողովրդի հավատարմությունը մեր եվրոպական ուղու արագացմանը»,- X սոցցանցում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Ես ընդգծել եմ եվրոպական բարոյական աջակցության վճռական կարեւորությունը, որպեսզի վրացի ժողովուրդն իրեն մեկուսացված չզգա, երբ հոկտեմբերի 26-ին կատարի իր սեփական եվրոպական ընտրությունը»,- նշված է նախագահի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։
Մինչ այդ Սալոմե Զուրաբիշվիլին եղել էր մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, որտեղ ներկա է գտնվել «Աբխազիան եղել է Բուչայից առաջ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը։ Նախագահն այցելել է նաեւ Գերմանիա, որտեղ հանդիպել է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ, եւ Լեհաստան, որտեղ հանդիպել է նախագահ Անջեյ Դուդայի հետ։