Ես ո՞վ եմ, որ այդպիսի տաղանդավոր մարդկանց մաս...

Քիչ առաջ նախագահականից հաստատել են, որ հրաժարական են ներկայացրել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը։ Վերջինս կնշանակվի Պաշտպանության նախարար։

ArmDaily.am-ը զրուցել է Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ- գնդապես Մովսես Հակոբյանի հետ։

-Պարոն գեներալ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել, լարվածության այս ֆոնին ինչպե՞ս եք գնահատում պաշտպանության նախարարի հրաժարականը։

 

-Լավ է, որ հրաժարական է տվել։

-Կարծում եք, դա ճիշտ որոշո՞ւմ է եղել։

-Չգիտեմ։

-Քննարկվում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչպե՞ս եք գնահատում Արշակ Կարապետյանի նշանակումը այս պաշտոնում։

-Հայ ազգին շնորհավորում եմ։

-Կարծում եք, նա իսկապես այս պահին ամենալավ թեկնածո՞ւն է, ունի՞ բավարար որակներ այս բարդ ժամանակահատվածում այդ գերատեսչությունը ղեկավարելու։

-Ես ո՞վ եմ, որ այդպիսի տաղանդավոր մարդկանց մասին կարծիք ասեմ։ Ես կարծիք չունեմ այս նշանակման մասին։

-Իսկ Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածին գնահատական կտա՞ք։

-Ես արդեն ասացի, որ տաղանդավոր մարդկանց գործունեությունը չեմ գնահատում։

-Պարոն Հակոբյան, իսկ սահմանին մեր բանակի, մեր զինվորականների պատասխանը համարժե՞ք է թշնամուն։

-Ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում։ Ես բանակում չեմ ծառայում։