Ես որեւէ խնդիր չունեմ պարոն Ռշտունու հետ, եթե...

Ինձ վրա ճնշում չեմ զգացել, փաստացի ինձ վրա չկա ճնշում: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նրան, որ այսուհետ դատավորները պետք է մշտադիտարկման ենթարկվեն, նա ասաց. «Այստեղ ԲԴԽ-ին զեկուցելու մասին չէ խոսքը, պարզապես ներկայացնում է աշխատակազմի ղեկավարը դատավորների վարույթներում գնտվող գործերի ժամկետների, դրանց քննության մասին: ԲԴԽ-ն դրա հետ ընդհանրապես կապ չունի»:

Հարցին՝ ի՞նչ կփոխվեր ԲԴԽ-ի աշխատանքում, եթե այդ կառույցի անդամ դառնար Վազգեն Ռշտունին, Էդգար Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ ուզում ենթադրություններով կամ կանխատեսումներով զբաղվել, չեմ կարող ասել: Ես որեւէ խնդիր չունեմ պարոն Ռշտունու հետ եւ եթե օրենքով սահմանված կարգով ընտրվեր, գար, սիրով կաշխատեի»:

Դիտարկմանը, որ ԲԴԽ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, եւ Ռշտուհու ԲԴԽ-ում հայտնվելը կարող էր խաթարել այդ պրակտիկան, նա ասաց. «Եթե դուք ԲԴԽ-ի գործունեությունն ուսումնասիրեք, կտեսնեք, որ այդքան էլ այդպես չէ: Եղել են մի քանի որոշումներ, որոնց ես դեմ եմ քվեարկել»: