Էս սրիկաները սուտ են ասում, թե իզուր ենք պայք...

Իշխանություններն ուղիղ հայտարարում են, որ արցախցիների Արցախ վերադարձի հարցն իրենց օրակարգում չկա. սա այն քիչ հարցերից է, որի շուրջ աշխարհում իրար դեմ հակամարտող կողմերը կարծես թե նույն ձեւ են մտածում, մինչդեռ Հայաստանի իշխանությունն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Այս մասին Վայքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«մենք նույն արձագանքը լսում ենք ամերիկացիներից, ռուսներից ու եվրոպացիներից. Նրանք բոլորն էլ ասում են, որ մարդիկ պետք է ունենա վերադառնալու իրավունքը, պետք է ունենան անվտանգության ամենաբարձր երաշխիքները, հակառակ դեպքում չեն գնա, բայց դրանից չի խոսում ՀՀ իշխանությունը: Այս ամենի հետեւից գնացողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Եթե իրենք դա չեն անում, հասկանալի չէ, թե ոնց պետք է դա արվի»,-ասաց նա: