Ես շարունակելու եմ Ալեքսեյ Նավալնիի աշխատանքը...

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլյա Նավալնայան, տեսաուղերձ է տեսագրել, որում խոստացել է շարունակել ամուսնու աշխատանքը։

«Ես շարունակելու եմ Ալեքսեյ Նավալնիի աշխատանքը։ Շարունակելու եմ պայքարել մեր երկրի համար։ Եվ ես ձեզ կոչ եմ անում կանգնել իմ կողքին: Կիսել ոչ միայն վիշտն ու անվերջանալի ցավը, որը պարուրել է մեզ ու բաց չի թողնում։ Ես խնդրում եմ կիսել իմ զայրույթը։ Զայրույթ, ատելություն նրանց հանդեպ, ովքեր համարձակվել են սպանել մեր ապագան։ Ամոթ չէ քիչ անելը, ամոթ է ոչինչ չանելը: Ամոթ է թույլ տալ, որ ձեզ վախեցնեն», - ասաց նա:

Նավալնայան նաև նշել է, որ ռուսաստանցիներին անհրաժեշտ է «ազատ, խաղաղ, երջանիկ, գեղեցիկ ապագայի Ռուսաստանը»:

«Ես ուզում եմ ապրել այդպիսի Ռուսաստանում, ուզում եմ, որ Ալեքսեյի հետ իմ երեխաներն ապրեն այնտեղ։ Ես ուզում եմ այն ​​կառուցել ձեզ հետ: Ճիշտ այնպես, ինչպես այն պատկերացնում էր Ալեքսեյ Նավալնին։ Արժանապատվությամբ, արդարությամբ ու սիրով լի»,- ընդգծել է նա։

Նա նաև խոստացել է բացահայտել ամուսնու սպանության պատճառները և բացահայտել դրան անմիջականորեն առնչվողների ինքնությունը։

«Մենք անպայման կիմանանք, թե կոնկրետ ով և ինչպես է կատարել այդ հանցագործությունը։ Մենք անուններ կտանք, դեմքեր ցույց կտանք»,- նշել է Նավալնայան։