«Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործվի՝ առանց նոր փորձաքննության»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Հարցին՝ ի՞նչ փուլում են Ամուլսարի հարցով քննարկումները խմբակցությունում, պատգամավորը նշեց, որ սպասում են Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին՝ պե՞տք է նոր փորձաքննություն իրականացնել, թե՞՝ ոչ:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը այսօր նիստ է գումարել:



