
Մեծ Բրիտանիայի պաշտոնից հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա է ժամանել երկրի Անկախության օրը։
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարեւոր է բոլորիս համար։ Այդ իսկ պատճառով ես այսօր Կիեւում եմ։ Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել մեր ուկրաինացի ընկերներին։ Ես հավատում եմ, որ Ուկրաինան կարող է եւ կհաղթի այս պատերազմում»,- գրել է Բորիս Ջոնսոնը Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նաեւ լուսանկար է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։