Էս էն զեկույցն է, որ չի կարող երկար մնա գաղտն...

44-օրյա պատերազմի մասին զեկույցը պահվում է գաղտնի բաժնում, սակայն այն չի կարող քննարկվել կառավարական կառույցների փակ ֆորումներից դուրս։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Զեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը։ Կյանքը ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Խնդրում եմ համբերատար լինել. սա այնց զեկույցն է, որ չի կարող երկար մնա գաղտնի բաժնում», - հավելել է նա։

Քոչարյանը սուտ է անվանել այն պնդումները, թե Արցախից հայերի տեղահանումը տեղի է ունեցել որոշ կուսակցական ծրագրերի շրջանակներում։

«Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ շփման գիծը ամրացված լիներ... Այն ժամանակ մենք տեսել ենք մենակ բանկա-բութուլկեքը։ Սեյրան Օհանյանը չի ունեցել էդ հնարավորությունը՝ ամրոցներ կառուցելու համար, քանի որ այն ժամանակ գումարները գնում էին դղյակների կառուցելու վրա, մինչդեռ այսօր գումար է ծախսվում անվտանգության ամրապնդման վրա», - եզրափակել է նա։