Ի՞նչն է ձեզ նվաստացնում. Գեղամ Նազարյանը՝ խաղ...

Այն, որ մենք տարօրինակ ազգ ենք, վաղուց հայտնի է: Ես չեմ տեսել մի ազգ, որ այսքան բուռն քննարկի` խաղաղությու՞ն է ուզում, թե՝ ոչ, գո՞հ է խաղաղությունից, թե՝ ոչ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ես բոլոր նրանց եմ դիմում, ովքեր ինչ-որ անուն են դնում խաղաղությանը, ինչ-որ կերպ ուզում են մարդկանց ներշնչել, որ սա խաղաղություն չէ: Իսկ դուք հեչ եղե՞լ եք բանակում երեխա ունեցող ծնող, քեռի, հորեղբայր, հորքույր, մորաքույր, որոնք ամեն անգամ կես մարդ չէ, 0,1 մարդ էին դառնում, երբ իրենց երեխան 15 օրով պետք է մարտական հերթապահության լիներ, կամ երեք շաբաթով: Ես չեմ խոսում դեռ պատերազմի մասին, մարտական գործողությունների մասին, ես խոսում եմ այն խաղաղության օրերի մասին, որ ասում էինք դե խաղաղություն է եղել այսքան տարի»,-նշել է նա:

Նա հավելել է, որ հիմա անուն են դնում, ասում են՝ ոնց որ չենք ուզում, մեզ նվաստացնում է այս խաղաղությունը:

«Ի՞նչն է նվաստացնում, որ սահմանում գտնվող գյուղի բնակիչը արդեն տու՞ն է սարքում, մտածում ֆերմերային տնտեսություն հիմնելու մասին»,-եզրափակել է Նազարյանը: