«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ խոսեց արդարադատության համակարգի մասին.
«Այս միջավայրում կա տոտալ անհանդուրժողականություն մյուս կարծիքի հանդեպ, երբ նայում ես հասարակական դիսկուրսը, հնչում են գիլյոտինի կոչեր, հնչում են քաղաքական վենդետաների կոչեր: ԵԽԽՎ-ի համազեկուցողների հայտարարությունը զտում են: Մի կողմը վերցնում է իրեն հաճելի նախադասությունը, մյուս կողմը վերցնում է իրեն հաճելի նախադասությունը, բայց իրականությունն այն է, որ համազեկուցողների գնահատականի մեջ կար, որ, այո, քաղաքական պրեսինգը դատական համակարգի վրա չպետք է լին»:
Զոհրաբյանը նշեց, որ դատական համակարգը պետք է առողջանա, բայց բացառապես օրենքի շրջանակում.
«Ես չեմ հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին, որովհետև եթե մարդիկ տարիներ շարունակ աշխատել են քաղաքական պատվերի ռեժիմի տակ, չեմ հավատում, որ նրանք կարող են սպանել իրենց մեջի ստրուկին: Բայց մենք ուզում ենք, որ ցանկացած պրոցես գնա փոխադարձ հանդուրժողականությամբ, մթնոլորտը պետք է լինի խաղաղ»,-ասաց Զոհրաբյանը:



