
Ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրիշ ճանապարհ պարզապես չկար»,- նշեց նա։
Փաշինյանն ասաց, թե Հայաստանի անվտանգության լեգիտիմությունն ավելի է ամրապնդվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրով. «Այս փաստաթուղթը թերագնահատված է։ Այդպես եմ կարծում, որովհետեւ սա Հայաստանի և Ադրբեջանի առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է երկու երկներում և ունի իրավական ուժ»,–ասաց նա։
Փաշինյանը նաև նշեց, թե այն, ինչ անում են իրենք արտաքին միջավայրի հետ կապված, պայմանավորված է բացառապես անվտանգության լեգիտիմության ռազմավարությունով։