Ես ապշած էի՝ տեղեկանալով, որ Իսրայելի ՊԲ զինվ...

Ես ապշած էի՝ տեղեկանալով, որ Իսրայելի ՊԲ զինվորը վնասել է կաթոլիկ կրոնական սրբապատկեր: Այս մասին X-ում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ես ապշած և տրտմած էի՝ տեղեկանալով, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորը վնասել է կաթոլիկ կրոնական սրբապատկեր Լիբանանի հարավում: Ես խստագույնս դատապարտում եմ այդ արարքը: Ռազմական իշխանությունները գործի առնչությամբ քրեական քննություն են անցկացնում և մեղավորի նկատմամբ կկիրառեն համապատասխան խիստ կարգապահական միջոցներ»,- գրել է Նեթանյահուն:

Նրա խոսքով՝ Իսրայելը, լինելով հրեական պետություն, հարգում և սատարում է հանդուրժողականության և հրեաների ու բոլոր դավանանքների ներկայացուցիչների միջև փոխադարձ հարգանքի հրեական արժեքները։

«Մինչ Սիրիայում և Լիբանանում քրիստոնյաները սպանվում են մուսուլմանների կողմից, Իսրայելում քրիստոնյա բնակչությունը ծաղկում է՝ ի տարբերություն Մերձավոր Արևելքի այլ վայրերի: Իսրայելը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ քրիստոնյա բնակչության թիվը և կենսամակարդակն աճում են: Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ վայրն է, որը հավատարիմ է բոլորի համար դավանանքի ազատությանը: Մենք զղջանք ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի և բոլոր այն վիրավորանքների համար, որոնք սա պատճառել է հավատացյալներին Լիբանանում և ողջ աշխարհում»,- հավաստիացրել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելցի զինվորը մուրճով կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում։ ՑԱԽԱԼ-ում խոստացել են պատժել զինվորականին և պատրաստակամություն են հայտնել օգնել տեղի բնակիչներին վերականգնել քանդակը։