Ես անձամբ կգամ էդ քաղաքացուն կտեսնեմ՝ ինչու՞...

Համայնքային հողերից վերջացան ինքնակամ շինություններ կառուցելը, հիմա էլ բազմաբնակարան շենքերի վրա են սարքում: Այս մասին դեկտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադռանալով Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին կառուցված շինությանը:

«Այսինքն կտուրին սեփականության վկայական ունի՞: Կասեցվել է, բայց էս պահին դրված է: Հիմա 5 նգամ կկասեցնենք, գիշերով կդնեն: Կրա՞կն ենք ընկել: Ամիրյան փողոցի վրա է: Կարելի՞ է էդքան չսիրել Երեւանը, ես չեմ պատկերացնում»,-ասաց քաղաքապետը: