«Ես ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս չեմ բերի, քանի դեռ եվ...

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում երկիրը չի հանի ՆԱՏՕ-ից, քանի դեռ դաշինքի եվրոպացի անդամները «ազնվորեն» կվճարեն իրենց մասնաբաժինները: Թրամփն այս խոսքերն ասել է բրիտանական աջակողմյան հեռուստաալիքի եթերում՝ ի պատասխան հաղորդավարի՝ «Բրեքսիթ» կուսակցության նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջի հարցին:

«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար բաժինը։ Եվ չպետք է վճարեն ուրիշների փոխարեն», - ընդգծել է Թրամփը։ Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքն  «ավելի կարևոր է» Եվրոպայի երկրների համար, քան ԱՄՆ-ի: