Երթուղային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանություն սկսելու համար Սամվել Վարդանյանին ոստիկանության բաժանմունք են տարել: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, սոց ցանցում կատարած գրառմամբ հայտնեց ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:
Քաղաքացիներից մեկը, նկատելով, որ Ասլանյանը ավտոբուսով է երթեւեկում, նրան նկարահանում է ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դուք»: Երբ Ասլանյանը հրում է ու ասում՝ «ոչխա՛ր, թող իջնեմ», որ թույլ տան իջնել ավտոբուսից, քաղաքացին ասում է. «Մի խփի, այ ժեխ բիձա»:



