
Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա:
Այս մասին տեսանյութ է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Տեսանյութում ընդգծվում է, որ միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։